ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել:Ռուսաստանի և Չինաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննադատել են Իսրայելի գործողությունները Իրանի դեմ՝ շեշտելով լարվածության թուլացման անհրաժեշտությունը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի փոխանցմամբ՝ երկու առաջնորդները նշել են, որ Իսրայելի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը։
Նախագահները համակարծիք են եղել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ մտահոգությունները չեն կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Նրանք կոչ են արել խնդիրը լուծել դիվանագիտական ջանքերով։ Սի Ծինփինը հատկապես ընդգծել է Ռուսաստանի դերը որպես հնարավոր միջնորդ՝ նշելով, որ ՌԴ-ն կարող է նպաստել լարվածության թուլացմանը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի պայմաններում։
Անի Վարդանյան


























































































