Իսրայելի զինված ուժերը հայտնում են, որ իրենց ռազմաօդային ուժերը երեկ գիշեր հարված են հասցրել Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող օբյեկտին, որը, նրանց խոսքով, օգտագործվում է միջուկային զենք մշակելու համար։
«Այս վայրում պահվում են միջուկային զենքի մշակման համար օգտագործվող եզակի բաղադրիչներ և սարքավորումներ, և այնտեղ մշակվում են նախագծեր, որոնք հնարավորություն են տալիս արագացնել միջուկային զենքի ծրագիրը», – հայտնել են Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF):
Հիշեցնենք, որ սա Նաթանզի ուղղությամբ կատարված առաջին հարվածը չէ։ Այս շաբաթվա սկզբին համաշխարհային միջուկային վերահսկողության ղեկավարը BBC-ին հայտնել էր, որ Նաթանզի Իրանի ստորգետնյա ուրանի հարստացման գործարանի ցենտրիֆուգները, հավանաբար, «լուրջ վնասվել են, եթե ոչ ամբողջությամբ ոչնչացվել» անցյալ ուրբաթ Իսրայելի կողմից հասցված հարվածներից հետո։
Կիրակի օրը Իրանը կրկնել էր, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի և կոչ արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 35 անդամներից բաղկացած խորհրդին խստորեն դատապարտել Իսրայելի հարվածները։
Անի Վարդանյան


























































































