Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը Իրանի և Իսրայելի միջև ընթացող հակամարտությանը կհանգեցնի հակամարտության աշխարհագրական ընդլայնման և կդառնա վտանգավոր էսկալացիայի նոր փուլ։
«Սա աշխարհագրական ընդլայնում է։ Մենք լսում ենք Թեհրանից հնչող հայտարարությունները։ Այսինքն՝ սա կլինի էսկալացիայի ևս մեկ վտանգավոր փուլ », – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ինչ ռիսկեր կառաջացնի իրանա-իսրայելական հակամարտության մեջ ԱՄՆ-ի միջամտությունը։
Անի Վարդանյան


























































































