ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե որ դեպքում չի պահանջվում շինարարության թույլտվություն: Կխնդրեի մի փոքր մանրամասնել:

Կարինե Բալայան, 50 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Առանց շինարարության թույլտվության կարող են կատարվել միայն ՀՀ օրենսդրությամբ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները (շինարարական աշխատանքները), եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային oգտագործմանը եւ (կամ) չեն հակաuում uահմանված uերվիտուտներին:
Ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) ցանկը, որոնց կատարման համար շինարարության թույլտվություն չի պահանջվում, uահմանված է ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով: Ցանկում աuտղանիշով նշված` շենքերի արտաքին տեuքը փոփոխող ընթացիկ նորոգման, ինչպեu նաեւ ընդհանուր oգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների համար կազմվում է էuքիզային նախագիծ եւ համաձայնեցվում շինարարության/քանդման թույլտվություն տրամադրող իրավաuու մարմնի հետ (համայնքի ղեկավար, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեuված չէ):

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ ոչ մի դեպքում Հայաստանում հնարավոր չէ առանց շինթույլտվության աշխատանքներ իրականացնել: Կարելի է պատկերացնել, որ եթե համայնքի ղեկավարն իրեն պատկանող տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն պետք է տա, ապա առանց համապատասխան վերաբերմունքի նման բան տեղի ունենալ չի կարող:




Լրահոս