Armenian text to speach

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՅԼԵՎՍ ՀԱՄԱԿԻՐՆԵՐ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչքան մոտենում են 2026 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրերը, այնքան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում լարվում են ներկուսակցան հարաբերությունները:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ այժմ ՔՊ խմբակցությունում գերլարված մթնոլորտ է տարբեր պատգամավորների միջեւ.  մասնավորապես լարված են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ փոխհարաբերությունները: Կարելի է ասել՝ Քոչարյանն այեւս համակիրներ չունի խմբակցությունում, բոլոր ՔՊ-ականները ամեն ինչ անում են, որպեսզի Անդրանիկ Քոչարյանը հաջորդ խորհրդարանում չլինի: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ երբ Քոչարյանը սեպտեմբերին ներկայացնի 44-օրյա պատերազմի չարչրկված զեկույցը, նրան հանձնաժողովի նախագահի պաշտոնից «հեռացնելու» գործընթաց կսկսվի: Դրա համար էլ այդ զեկույցի խաբկանքով նա շարունակում է իր գործունեությունը. ինչքան կարողանա՝ այնքան երկար աշխատավարձ կստանա:

 

 

 

 

 

 

 

Որքան էլ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարում է, թե Ակադեմիական քաղաքի նախագիծը ընթացքի հրաշալի փուլում է, սակայն երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե նախագծի մեկնարկը տրվել է թերահավատությամբ, բայց վստահ առաջ են գնում։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր ԿԳՄՍ նախարարություն՝ հասկանալու համար, թե որ փուլում է գտնվում Ակադեմիական քաղաքի նախագիծը, եւ 2025 թվականի տվյալներերով ինչ պայմանագրեր են ստորագրվել եւ ում հետ: Հարկ է նշել, որ 2023 թ. ընթացքում Կառավարությունը սկսեց ակտիվորեն խոսել նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին։ Երեկ նախարարը հաստատեց, որ աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի։ Իսկ, օրինակ, նախորդ տարի Ժաննա Անդրեասյանն ասում էր, որ աշխատանքները պետք է մեկնարկեին այս տարի։ Ամեն տարի ասվում է, որ երեւի հաջորդ տարի կկառուցվի կամ մեկնարկ կտրվի կառուցմանը կամ շինարարությանը։ Սակայն արձանագրենք, որ 2-3 տարիների քննարկմանը զուգահեռ՝ մեկ քար անգամ նախանշված վայրից չի տեղաշարժվել։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ից փոխանցել էին. ««Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ընթացիկ եւ հետագա փուլերի վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հանրային բաց հասանելիությամբ զետեղվում է ՀՀ Վարչապետի, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի պաշտոնական կայքերում, ինչպես նաեւ Ակադեմիական քաղաք հիմնադրամի կայքում։ Ծրագրի իրականացման ընթացիկ փուլին ծանոթանալու համար վերոնշյալ պաշտոնական կայքերում կարող եք ծանոթանալ ՀՀ վարչապետի գլխավորությամբ մայիսի 30-ին տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ մամլո հաղորդագրությանը՝ «Քննարկվել է Ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը» վերտառությամբ։ 2. Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կողմից ստորագրված բոլոր համագործակցային փաստաթղթերը, այդ թվում՝ Ակադեմիական քաղաքի միջազգային գործընկերների հետ, զետեղված են Կոմիտեի պաշտոնական կայքի «Տեղեկավական կենտրոն» բաժնի «Պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր» ենթաբաժնում»։ Այսպիսով՝ 2 տարի է մեկնարկի պլան է մշակվում, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Իսկ նախարարը առիթը բաց չի թողնում այդ մասին իրեն հիշեցնողներին հեգնել եւ կոպտել։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչության անդամ դառնալու համար պայքարը թեժանում է օր օրի: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ շուրջ 50 ՔՊ-ական է ինքնառաջադրվել վարչության անդամ լինելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ վարչության անդամ են ցանկանում դառնալ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Արսեն Թորոսյանը, Լիլիթ Մինասյանը, Արեն Մկրտչյանը, Ռուբեն Ռուբինյանը. նրանք բոլորն արդեն ինքնառաջադրվել են: Փաշինյանը որոշել է այս անգամ վարչության կազմը 15-ից 20 դարձնել, ու ՔՊ-ականները բավականին լուրջ մրցակցության մեջ են: Հիշեցնենք` «Ժողովուրդը» գրել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության կին պատգամավորները` Հասմիկ Հակոբյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւս ինքնառաջադրվել են: Մեր աղբյուրները նշում են, որ կանայք այս անգամ ավելի շատ են ներկայացված լինելու կուսակցության վերնախավում, ու հիմա թեժ պայքար է ընթանում:

 

 

 

 

2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.1%-ով, իսկ 2025 թվականի ապրիլի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ: Սա այն մարտավարությունն է, որ աշխատավարձերի բարձրացման մասին խոսող իշխանության օրոք ամեն բան թանկանում է՝ մի քանի ամսում, մի քանի անգամ։ Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025 թվականի մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4-0.1%-ով, իսկ Երեւան եւ Արտաշատ քաղաքներում գրանցվել է 0.2% գնաճ: Բենզինի եւ դիզելային վառելիքի գները 2025 թ. մայիսին ապրիլի համեմատ նվազել են 5.0% եւ 3.1%-ով: 2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 6.8% եւ 8.5%, իսկ 2024 թվականի դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 7.0% եւ 3.3% գնանկում:

 

 

 




Լրահոս