Օֆշորի գործով հայտնի Աշոտ Սուքիասյանին կարտահանձնեն Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանից փորձել է պարզել, թե ինչ տեղեկություններ ունեն գործարար Աշոտ Սուքիասյանի արտահանձման վերաբերյալ:

Դեսպանն ասաց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ հարցը գտնվում է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան իրավասու մարմինների ենթակայության ներքո:

«Համապատասխան ընթացակարգերն են ընթանում: Հանձնումը ցանկացած երկրում ունի որոշակի ընթացակարգ, այդ թվում՝ նաև Վրաստանում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին Թբիլիսիի օդանավակայանում: Փետրվարի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան դատապարտել էր 40-օրյա արտահանձնման կալանքի: Այնուհետեւ հայկական կողմը փաստաթղթեր տրամադրեց վրացական կողմին, որպեսզի որոշում կայացվեր Աշոտ Սուքիասյանին արտահանձնման հարցը: Սակայն մինչեւ այսօր որեւէ որոշում չի կայացվել: Հավելենք, որ ըստ օրենքի Վրաստանում քննությունը կարող է տեւել 9 ամիս:

Սուքիասյանն այն գործարարն է, որը Տիգրան Սարգսյանի, Նավասարդ Կճոյանի հետ օֆշորային ընկերությունէր բացել եւ ունեզրկել գործարար Փայլակ Հայրապետյանին:

Հիշեցնենք նաև, որ hetq.am-ը ժամեր առաջ գրել էր, որ այսօր Թբիլիսիի կենտրոնական դատարանը բավարարել է Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը:

 




Լրահոս