Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ վարույթ է հարուցել, ապա ազատել վարչական պատասխանատվությունից և բանավոր դիտողություն արել, ապա գործը կարճել։
Բան այն է, որ Հանձնաժողովը 2025 թվականի հունիսի 16-ին քննելով Երևան քաղաքի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի կողմից 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընէացքում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ։
Մեսրոպ Մանուկյանը ծանուցվել է, սակայն ծանուցումը Հանձնաժողով է վերադարձել «մերժված» նմուշով։
Ծանուցումն ուղարկվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին և խնդրել՝ ծանուցումը փոխանցել հայտարարատուին, սակայն 30 օր անց Մանուկյանը հայտարարագիր չի ներկայացրել։
Հանձնաժողովում Մանուկյանի բացակայությամբ տեղի է ունեցել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն, սակայն մինչ գործի քննության օրը Մանուկյանը հայտարարագիրը ներկայացրել է Հանձնաժողով։
Այս հիմքով էլ Հանձնաժողովը կարճել է վարույթը, այլապես Մանուկյանը կտուգանվեր սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Էմմա Միքայելյան


























































































