Armenian text to speach

Ով կփոխարինի Արտակ Զեյնալյանին Երևան քաղաքի ավագանիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ՝ հունիսի 12-ին, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արտակ Զեյնալյանը վայր դրեց Երևանի ավագանու անդամի մանդատը՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Նա ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնեց հենց նույն օրը Ազգային ժողովի կողմից ընտրվելուց հետո։

ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկացավ, որ Զեյնալյանի մանդատը Երևանի ավագանու կազմում կփոխարինի ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ Լինա Ղշյանը։

Այս տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Հայկ Սահակյանը։

Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանը Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին մասնակցել էր «Հանրապետություն» կուսակցության առաջին համարով։

Էմմա Միքայելյան




Լրահոս