
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախազգուշացրել է ԱՄՆ-ին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ որևէ սխալ քայլ չձեռնարկել:
Արևմտյան Ասիայի տարածաշրջանը պատերազմի մեջ է, և դա լավ չէ Ռուսաստանի համար, – ասել է նա՝ ավելացնելով, որ Արևմտյան Ասիայում պատերազմի բռնկումը վտանգավոր խնդիր է համարվում ՌԴ –ի համար:
Պեսկովն ընդգծել է, որ եթե Միացյալ Նահանգները որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, Մոսկվան դա կդիտարկի որպես լուրջ սխալ, քանի որ պատերազմում ԱՄՆ-ի ներգրավվածությունը կսրի ներկայիս լարվածությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դատապարտել էր Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ աճը և մտահոգություն հայտնել Իրանի վրա իսրայելյան հարվածներից հետո: