
Անհետ Կորած զինծառայողների ծնողները այս պահին քննարկում են արդյոք բացեն Բաղրամյան փողոցը, թե՝ ոչ։
Արդեն 2 օր է փողոցը փակ է եւ անհետ կորած զինծառայողների ծնողները ճանապարհ փակելով պահանջել են ԱԱԾ-ին որպեսզի իրենց հարցին պատասխան տա, թե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հեռանալուց հետո՝ ով է զբաղվելու իրենց երեխաների հարցով։
Քիչ առաջ կապ են հաստատել ԱԱԾ հակահետախուզության պետ Դավիթ Սանամյանի հետ, ով հորդորել է ճանապարհը բացել եւ մյուս շաբաթ կազմակերպել հանդիպում։ Ծնողների վրդովեցրել է այն համգամանքը, որ հստակ օր ու ժամ չի նշվել։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան