Armenian text to speach

Ուկրաինայի բանակցությունները պետք է անցկացվեն «լռության» ռեժիմում. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է սրվելով տարածվել՝ ներառելով նոր մասնակիցների։

Նա ընդգծել է, որ Մոսկվան մտահոգված է այս էսկալացիայով, քանի որ այն պոտենցիալ վտանգ է Ռուսաստանի համար։

Ներկայացնում ենք Պեսկովի հիմնական հայտարարությունները.

– G7-ը, որպես ֆորմատ, հետաքրքիր չէ Ռուսաստանի համար. Մոսկվան այն համարում է անկենսունակ։

– Ուկրաինայի հարցով բանակցությունները չեն կարող հանրային լինել. դրանք պետք է անցկացվեն «լռության» ռեժիմում։

– Պուտինը առաջիկայում Չինաստան կատարելիք այցի ընթացքում այցելելու է նաև Ռուսաստանի հեռավորարևելյան երկրամասեր։

– Ուկրաինայի հետ կոնֆլիկտի քաղաքական-դիվանագիտական լուծումն այս պահին անհնար է. Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը։

– Իսրայելը ցանկանում է շարունակել ռազմական գործողությունները:

– ՌԴ-ի միջնորդությունը Մերձավոր Արևելքում պահանջված լինելու հարցը բաց է:

– Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են շփումները:




Լրահոս