
Հունիսի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 05։45-ի սահմաններում շտապօգնության խումբը «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում արձանագրել է նշված մանկատան 1-ամյա շահառուի մահը։
Ոստիկաններին նշված ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնել է, որ երեխային մահացած հայտնաբերել են աշխատակիցները։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։