Այսօր երեկոյան Երևանի ժամանակով ժամը19:00-ին Ստամբուլի պատմական Դոլմաբահչե պալատում կմեկնարկի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Հանդիպման վայր ընտրված Դոլմաբահչե պալատը հանդիսանում է օսմանյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, որը կառուցվել է հայ ճարտարապետներ Կարապետ և Նիկողայոս Բալյանների կողմից 1843-1856 թվականներին: Պալատը կառուցվել է սուլթան Աբդուլ Մեջիդ 1-ի պատվերով՝ որպես Օսմանյան կայսրության արդիականացման խորհրդանիշ:
Պալատի շինարարությունը արժեցել է 5 միլիոն ոսկե լիրա (ներկայիս 1.5 միլիարդ դոլարին համարժեք): Այն եղել է վեց սուլթանների նստավայր, իսկ հետագայում՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ամառային նստավայրը: Այսօր պալատը հանդիսանում է Թուրքիայի կարևորագույն պատմամշակութային հուշարձաններից մեկը և հաճախ օգտագործվում է բարձրաստիճան դիվանագիտական հանդիպումների համար:
Բալյանները մեծ ներդրում են ունեցել Թուրքիայի ճարտարապետության բնագավառում, Աբդուլ Ազիզի օրոք կառուցելով նաև ՝ Բեյլերբեյի և Չըրաղանի պալատները։ Բալյանները կառուցել են նաև մեծ թվով սուլթանական մզկիթներ։ Այժմ նրանց ժառանգները ապրում են Երևանում։
Անի Վարդանյան























































































