
Այսօր՝ ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով), Ստամբուլի Դոլմաբահչե պալատում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները պասիվ են լուսաբանում այս իրադարձությունը՝ հիմնականում հղում կատարելով հայկական մամուլին։
Հայտնի է հայկական պատվիրակության կազմը՝
– Նիկոլ Փաշինյան – ՀՀ վարչապետ
– Արարատ Միրզոյան – ՀՀ արտաքին գործերի նախարար
– Ռուբեն Ռուբինյան – ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
– Վահան Կոստանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
– Արթուր Գասպարյան – ՀՀ պետական պահպանության ծառայության պետ
– Նազելի Բաղդասարյան – ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
– Գարիկ Վանոյան – ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ
– Կարեն Գասպարյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Նշենք, որ Թուրքիայի պատվիրակության կազմի մասին տեղեկություններ չեն հրապարակվել:
Հիշեցնենք, որ երեկ Էրդողանի հրավերով Թուրքիա էր ժամանել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Անի Վարդանյան