Armenian text to speach

Էմիր Կուստուրիցան մեկնաբանել է Սամվել Կարապետյանի ձերբակալությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը Հայաստանում հասարակության վրա Արևմուտքի վերահսկողություն հաստատելու ծրագրի մի մասն է, РИА Новости-ին հայտարարել է սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան։

«Եթե որևէ մեկը սոցիալական ցանցերում գրում է եկեղեցու դեմ սպառնալիքների մասին, իսկ մյուսները դրա համար նրան բանտ են նստեցնում, դա «օրուելյան հասարակության» ամենաբարձր մակարդակն է։ «Զելենսկին դա անում է Ուկրաինայում, դա փորձել են անել Չեռնոգորիայում, բայց այնտեղ ժողովուրդն ոտքի կանգնեց, և Բելգրադը կարողացավ պաշտպանել եկեղեցին, ուստի մեզ մնում է միայն հավատալ, որ մենք՝ ուղղափառներս, պաշտպանություն ունենք և այն փնտրում ենք մեր եղբայրական Ռուսաստանում», -հայտարարել է ռեժիսորը։

Կուստուրիցան նշել է, որ աշխարհն ականատես է լինում «արևմտյան կայսրության անկմանը»։

«Մեզ համար Ուղղափառ Եկեղեցին պաշտպանության վերջին գիծն է, այն պատվարը, որը ես քաղաքակրթական առումով ազատ աշխարհ եմ անվանում։ Որովհետև մեր ազատությունը չափվում է անձնվիրական ​​ջանքերով, որոնք արտահայտվում են ստեղծագործականությամբ, սոցիալական միասնությամբ, պատարագի նկատմամբ ակնածանքով և այն ամենով, ինչը ստեղծում է ազատություն, որը փոխանցվում է մարդուց մարդու, այլ ոչ թե ոմանց ենթարկելով այլոց կամքին», -ընդգծել է Էմիր Կուստուրիցան։




Լրահոս