Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող լարվածության վերաբերյալ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, պատրաստվում է հարվածել Իրանին: Նա նաև դիվանագիտական լուծման հույս է հայտնել :
«Հուսով եմ՝ սխալվում եմ, քանի որ արդեն չափազանց շատ ուժեր են ներգրավված։ Երրորդ ամերիկյան ավիակիրն իր ամբողջ կոնտինգենտով շարժվում է ոչ միայն դեպի Հնդկական օվկիանոս, այլև շատ ավելի մոտ՝ դեպի Իրան, Պարսից ծոց և Հորմուզի նեղուց։ Հետևաբար, կարծում եմ, որ ամերիկացիները պատրաստվում են հարձակման, բայց հուսով եմ՝ բսնը դրան չի հասնի։ Հուսով եմ, որ սա պարզապես սպառնալիքի և ճնշման ամենաբարձր մակարդակն է։ Կարծում եմ, որ մինչ այդ դեռ կարելի է համաձայնության գալ», – ասել է Վուչիչը TV Prva- ի եթերում։
Նա նշել է, որ Եվրոպան փորձում է առաջարկել խաղաղ լուծումներ, սակայն վստահ չէ, թե որքանով է Վաշինգտոնը գոհ դրանցից։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի հակամարտությունը կարող է վերաճել համաշխարհայինի, ինչը կհանգեցնի նավթի գների կտրուկ աճի և գնաճի։



























