Իրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո։
«Մենք աջակցում ենք «եվրոպական եռյակի»-ի և Եվրամիության մյուս երկրների հետ խորհրդակցությունների շարունակմանը և պատրաստ ենք նաև մոտ ապագայում ևս մեկ հանդիպում անցկացնել», – նրա խոսքերն է մեջբերում իրանական IRNA պետական գործակալությունը։
Միևնույն ժամանակ, Արաղչին ընդգծել է, որ Իրանը կշարունակի իրացնել ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը և չի բանակցի «կողմերից որևէ մեկի հետ», քանի դեռ շարունակվում են Իսրայելի հարձակումները։





















































































