Armenian text to speach

Բոլորիս գլխում մի բան է՝ նրանց նպատակը Թուրանն է. իրենք ուզում են գնան-գան հարավ, հյուսիս, արևելք արևմո՞ւտք, է թո՛ղ գնան, մենք էլ ենք ուզում. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պոլսո Հայոց պատրիարքը Փաշինյանի՝ թուրքական համայնքի հետ հանդիպմանը հրավիրվել է, սակայն չի մասնակցել: Թե ինչու Պատրիարքը ներկա չէ Փաշինյանի հետ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հարցը վարչապետին ուղղեց «Ակօս»-ի թղթակիցը:

Փաշինյանն ի պատասխան ասաց, ոչինչ որ իրենք չեն եկել հանդիպմանը: «Ես նախատեսում եմ այցելել պատրիարքարան, անպայման եկեղեցի կմտնեմ, մոմ կվառեմ: Այսինքն, եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր»,- ասել է Փաշինյանը:

«Ակօս»-ի թղթակիցը նաև հետարքրքվել էր, թե ինչքան է Փաշինյանը պատրաստվում սիրաշահել «գազանին», որի նպատակը մեծ Թուրանի գաղափարն իրականացնելն է, ինչի համար պետք է «Զանգեզուրի միջանցքը»:




Լրահոս