
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Պեկինը չի ցուցաբերի օգնություն Թեհրանին՝ կապված Իրանի և Իսրայելի միջև փոխհրաձգությունների հետ։
«Ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք միջամտեն», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով Նյու Ջերսիում լրագրողների հարցերին Չինաստանի կողմից Իրանին օգնելու հնարավորության մասին՝ կապված Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության հետ։
Մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Չինաստանը նախկինում մի քանի ինքնաթիռ է ուղարկել Իրան, Թրամփը նշել է.
«Նրանք ասում են, որ դա մարդկանց տարհանելու համար է։ Բայց ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել այդ մասին», – ընդգծել է ամերիկացի առաջնորդը։