
Այս կիրակի` հունիս 22-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնելու է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Այս առթիվ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագ։
«Կաթողիկե Սուրբ Էջմիածին տոնն է։ Առավոտյան ժամը 11-ին մատուցվելու է Սուրբ Պատարագ, որի ավարտին Էջմիածնի մաղթանք է տեղի ունենալու։ Այս կիրակի Մայր Աթոռում պահվող Յոթ Սրբություններ են դուրս բերվելու` ժողովրդի խոնարհման և երկրպագության համար։ Կարող եք գալ մասնակցել Պատարագին և Հաղորդություն ստանալ»,- ArmLur.am-ը հետ զրույցում ասաց Սուրբ Սարգիս Եկեղեցու սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։ Տոնի առիթով դուրս կբերվեն՝ Տիրոջ Կենաց Փայտի մասունքը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը, Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը, Սկևռայի մասանց պահարանը: Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։
Մանրամասները՝ տեսանյութում․