Armenian text to speach

Հայ ազգը թույլ չի տալու պղծել եկեղեցին և նրա հետ անել այն, ինչ մտքներով կանցնի․ Դավիթ Գալստյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ինձ ոստիկանություն հրավիրել են և հիմնականում քաղաքական խոսույթներ են եղել։ Իմ գնահատմամբ դրանք ծանոթություն էին հասկանալու մարդիկ ինչքանով են պատրաստ տեր կանգնել իրենց երկրին ու հավատքին»,- ՀՀԿ-ի կողմից կազմակերպած ուխտերթի ժամանակ ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Պատգամավորի համոզմամբ այս ամենը լռեցնելու փորձեր են, որոնք բնորոշ են ՀՀ գործող իշխանությանը։

«Լռեցնելն իրենց որդեգրած քաղաքականությունն է, ովքեր ընդդիմախոս են նրանք փորձում են լռեցնել, թույլ չտալ, որ երկրում այլակարծություն լինի։

Բռնապետական կարգեր են փորձում սահմանել, ինչը մեզանից է կախված կհաջողվի նրանց, թե չէ։

Անդրադառնալով կազմակերպած ուխտերթին` Գալստյանը ողջունել է այն և նշել հետևյալը.
«Բոլորիս պարտականությունն էր մասնակցել ցույց տալ անհայրենիք ու անհավատ գործող իշխանությանը, որ հայ ազգը քրիստոնյա է և մենք թույլ չենք տալու պղծել մեր Եկեղեցին և նրա հետ անել այն, ինչ իրենց մտքներով անցնի»:

Նանիկ Աղասյան




Լրահոս