Armenian text to speach

«Տաշիր պիցցա»-ի մեկ մասնաճյուղի գործունեության կասեցումը վերացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Էրեբունի 17/1) անցկացրած կրկնակի վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից կատարվել է նմուշառում և լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել, որ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» նմուշները համապատասխանում են ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներին։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

Հիշեցնենք՝ «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի բազմաթիվ մասնաճյուղերի գործունեությունը կասեցվել է. ստուգումներ են սկսել ընկերությունում։

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ն պատկանում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ընտանիքին, որին իշխանությունները կալանավորել են։




Լրահոս