Armenian text to speach

ՀԱԵ-ն բազում նման փորձություններ է տեսել, բայց մնացել է կանգուն. Մամիկոն Ասլանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և նրա հետևորդներին, այդ թվում՝ բարեգործ Սամվել Կարապետյանին իր աջակցությունն է հայտնում նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Հունիսի 22-ին ՀՀԿ-ի կողմից կազմակերած ուխտերթին նա ևս մասնակցում էր, որ ArmLur.am-ի հետ զրույցում ասաց հետևյալը.
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն մեծ մասով ոչինչ չի սպառնում, որովհետև ՀԱԵ-ն իր բազմադարյա պատմության և շարժումի ընթացքում բազում նման փորձություններ է տեսել, բայց մնացել է կանգուն՝ որպես հայապահպանման, հայության նույնականությունը պահող, որպես լեզուն, մշակույթը, հավատքը սերնդեսերունդ փոխանցող կառույց և որևէ ժամանակավոր հասարակություն ու իշխանությունը չի կարող դա խանգարել»:

Նանիկ Աղասյան




Լրահոս