Ի՞նչ է կատարվում ՀՀ վերաքննիչ դատարանում, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով։
Ինչպես հայտնի է Սամվել Կարապետյանի գործը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան։ Դատարան գործը հասել է ուրբաթ օրը ու երեկոյան դատարանի գործերի բաշխման էլեկտրոնային համակարգը գործը մակագրել է դատավոր Արմեն Դանիելյանին։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն, այսօր առավոտյան արդեն գործարարի գործի նյութերը դրվել են Արմեն Դանիելյանի սեղանին եւ նա 3-օրյա ժամկետում այն պետք է վարույթ ընդունի եւ գրավոր ընթացակարգով քննի։
Մեկ ուշագրավ հանգամանք։ Այդ ժամանակ երբ էլեկտրոնային համակարգը գործը Դանիելյանին էր մակագրում, նա Աժ-ում է գտնվել եւ սպասել էր իր ելույթին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ հունիսի 19-ին նախատեսված էր, որ Ազգային ժողովում կքննարկվի Բարձրագույն դատական խորհրդի առաջարկած երեք թեկնածուների հարցը՝ Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի, որոնցից մեկը պետք է ընտրվեր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում։ Սակայն հարցի քննարկումը անսպասելիորեն հետաձգվեց։
Չի բացառվում ,որ հետաձգումը «գին» ունի եւ պատահական չի արվել։ ԲԴԽ դատավոր անդամ Արմեն Դանիելյանը ցանկանում է ՀՀ վերաքննիչ դատարանից տեղափոխվել Վճռաբեկ դատարան ու չի բացառվում ,որ նա վերջին անգամ կատարի քաղաքական իշխանության ցանկությունը եւ որոշի կալանքի տակ թողնել գործարար Սամվել Կարապետյանին ու այս կերպ ցույց տա իր հավատարմությունը եւ որպես փոխհատուցում ՔՊ քվեարկի նրա օգտնին եւ ապահովվի առաջխաղացումը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․























































































