Armenian text to speach

Աշխարհի ամենաթանկ կործանիչը, որով ԱՄՆ-ը հարվածեց Իրանին. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր ռազմական գործողությունը իրականացվել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ, իրականցվել է B-2 Spirit ռմբակոծիչների մասնակցությամբ : Յոթ B-2 Spirit ռմբակոծիչներ մասնակցել են «Կեսգիշերային մուրճ» գործողությանը՝ թիրախավորելով Ֆորդո, Նաթանզ և Իսֆահան միջուկային կենտրոնները:

B-2 Spirit-ը՝ տեխնիկական բնութագիրը
• Թևերի բացվածքը՝ 172 ֆուտ (52.4 մետր)
• Երկարությունը՝ 69 ֆուտ (21 մետր)
• Բարձրությունը՝ 17 ֆուտ (5 մետր)
•  Քաշը՝ 160,000 ֆունտ (72,575 կգ)
•  Օգտակար բեռը՝ 40,000 ֆունտ (18,000 կգ)
•  Առավելագույն արագությունը՝ 628 մղոն (1,010 կմ) ժամում
• Թռիչքի հեռավորությունը՝ 6,000 ծովային մղոն (11,100 կմ)
•  Անձնակազմը՝ 2 օդաչու

Գործողության ընթացքում B-2-ները կիրառել են GBU-57 Massive Ordnance Penetrator (MOP) «բունկեր քանդող» ռումբեր: Ընդհանուր առմամբ նետվել է 14 նման ռումբ: Գործողությանը մասնակցել է ավելի քան 125 ամերիկյան ռազմական ինքնաթիռ:

B-2-ը համարվում է աշխարհի ամենաթանկ ինքնաթիռը՝ մեկ միավորի արժեքը գերազանցում է 2 միլիարդ դոլարը: Ներկայումս ԱՄՆ-ն ունի 19 գործող B-2:

Այս ռմբակոծիչները նախկինում կիրառվել են Սերբիայում (1999թ.), Աֆղանստանում (2001թ.), Իրաքում (2003թ.), իսկ 2025թ.՝ Իրանում: B-2-ի հիմնական առավելությունը «ստելս» տեխնոլոգիան է, որը թույլ է տալիս այն դարձնել գործնականում աննկատելի ռադարների համար:

Պենտագոնի տվյալներով, իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը չեն հայտնաբերել ռմբակոծիչները, իսկ իրանական կործանիչները չեն բարձրացել օդ: Հարվածների արդյունքում բոլոր երեք թիրախները կրել են «ծանրագույն վնասներ»:

Անի Վարդանյան




Լրահոս