
Այս պահին Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը քննչական կոմիտեում կրկին հարցաքննվում է։
Նշենք ,որ վերջինիս պաշտպան Ռոման Երիցյանը հայտնել էր,որ նրան կալանավորելու տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Հավելենք, որ նախաքննական մարմինը թույլ չի տալիս պաշտպանին ու Արցախի նախկին նախագահին խոսել, քանի որ վերջիններիս ցանկացած տեղեկության հրապարակում կդիտարկվի նախաքննական գաղտնիքի բացահայտում։
Հիշեցնենք, որ քննչական մարմինը քննություն է վարում 2023 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական հարձակման օրերին պաշտոնական անփութության և զինամթերքի հնարավոր հանձման դեպքի վերաբերյալ։
Գործը հարուցվել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա։
«Ժողովուրդ»-ը շարունակում է հետևել թեմայի զարգացմանը։
Դատելով իրավիճակից նախաքննական մարմնի ինտենսիվ հարցաքննությունները խիստ կասկածների տեղիք են տալիս,որ նրա շուրջ գործընթաց է սկսվել։
Քնար Մանուկյան