
Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ օրենսդիր մարմինը քննարկում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ Թեհրանի համագործակցության կասեցման օրինագիծը՝ ի պատասխան ՄԱԿ-ի միջուկային գործակալության ոչ պրոֆեսիոնալ վարքագծի:
Խորհրդարանի երկուշաբթի օրվա նիստում ելույթ ունենալով՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վերահաստատել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:
«Իրանը ոչ խաղաղ գործունեության ատոմային ծրագրեր չունի, սակայն աշխարհը պարզ տեսավ, որ ԱԷՄԳ-ն չի կատարում իր պարտավորություններից ոչ մեկը և վերածվել է քաղաքական գործիքի»-հավելել է նա:
Ղալիբաֆը նշել է, որ Իրանի խորհրդարանը քննարկում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության կասեցման օրինագծի ընդունումը, քանի դեռ Թեհրանին շոշափելի երաշխիքներ չեն տրվել ՄԱԿ-ի միջուկային գործակալության պրոֆեսիոնալ վարքագծի վերաբերյալ:
Անի Վարդանյան