Իրանից ստացված հաղորդագրությունների համաձայն, իսրայելական ուժերը օդային հարված են հասցվել Թեհրանի հայտնի Էվին բանտին:
Իրանի դատական համակարգը հաստատել է, որ բանտի ուղղությամբ հարվածներ են հասցվել, բայց նշվել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
«Իրան Ինթերնեշնլ» ընդդիմադիր լրատվամիջոցի փոխանցմամբ, հարվածը հասցվել է բանտի մուտքի դարպասին՝ ակնհայտորեն բանտարկյալների փախուստը հնարավոր դարձնելու նպատակով:
Էվին բանտը մեծ և ուժեղ ամրացված համալիր է, որտեղ Իրանը բանտարկել է քաղաքական բանտարկյալների, լրագրողների, գիտնականների, մարդու իրավունքների պաշտպանների և այլոց:
Անի Վարդանյան





























