
Սամվել Կարապետյանի դեմ մղված արշավը իշխանությունները ավելի թեժացնելու համար քայլեր ձեռնարկեցին և Տեսչական մարմնի կողմից փորձեցին պատժել «Տաշիր» ընկերությանը։
Հարկ է նշել, որ 2007 թվականից «Տաշիր պիցցա» ընկերության իրական շահառուն Սամվել Կարապետյանի եղբոր որդին է՝ Վահե Կարապետյանը։
Այս մասին տվյալներ կարող եք գտնել նաև ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Ընկերությունը բազմիցս դիմել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ստուգումներ իրականացնելու համար, հետո իրականացվել են ստուգումներ, սակայն խախտումներ գտել են այն ժամանակ, երբ SMS են ստացել Նիկոլ Փաշինյանից, Կարապետյանների ընտանիքի շուրջ սրված սկանդալին զուգահեռ։
ՍԱՏՄ-ից ArmLur.am-ի հարցին, թե ինչու մինչ այս ՍԱՏՄ-ն ստուգումներ չէր իրականցնում «Տաշիր պիցցա» ընկերության ցանցերում, ստացանք հետևյալ պատասխանը. ««Տաշիր պիցցան» ինքն է դիմել վերահսկողություն իրականացնելու համար, մեր ստուգումների ծրագրում չի եղել, բողոք չենք ունեցել»,- պատասխանեցին ՍԱՏՄ-ից։
ArmLur.am-ի հարցին, թե ընկերությունից պնդել են, որ միշտ դիմում են գրել, որ ՍԱՏՄ-ն ստուգում իրականացնի, սակայն տեսչությունը միայն ձերբակալման ֆոնին է մտել ընկերության մասնաճյուղեր, ՍԱՏՄ-ից թողեցին անպատասխան։ ՍԱՏՄ-ից տեղեկացրին նաև, որ այժմ ևս 15 մասնաճյուղի ստուգումը շարունակվում է։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․