Արդեն 6 օր է, ինչ գործարար Սամվել Կարապետյանը կալանավորված է եւ պահվում է Արմավիր բանտում:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ս.Կ.-ն զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
2025 թվականի հունիսի 18-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որի կապակցությամբ վերջինիս կողմից նույն օրը որոշում է կայացվել Ս.Կ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն այս քրեական վարույթի նախաձեռնելուց հետո Քննչական կոմիտեն մտել է գործարարի տուն խուզարկության եւ ըստ ArmLur.am-ին հասած լուրերի տանից տարել են միայն ըստ էության գործարարին պատկանող համակարգիչը:
Ավելին, փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտարարեց , որ որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։
Ցանկանում եմ հայտնել, որ նշված դիմումն արդեն մուտքագրվել է Վերաքննիչ քրեական դատարան և ենթակա է անհապաղ քննարկման։ Հայտնում եմ նաև այն փաստը, որ Ս. Կարապետյանի կալանքի որոշմամբ նրա իրավունքների ոտնահարման հարցը՝ ՄԻԵԴ բողոքարկելիս սպառման ենթակա են միայն այն ներպետական միջոցները որոնք արդյունավետ են, իսկ տվյալ գործով ներպետական միջոցների արդյունավետությունն ամբողջությամբ բացակայում է, իսկ փաստաբանական խմբի կողմից անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները Մարդու իրավունքների Եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ գրեթե ավարտին են հասցվել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․























