
Իրանական Mehr լրատվականը հաղորդում է, որ Սիրիայում ամերիկյան ռազմաբազայի վրա ականանետային հարձակում է իրականցվել:
Իրանական աղբյուրները երկուշաբթի օրը հայտնել են, որ Սիրիայում ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման:
Աղբյուրները նշել են, որ թիրախավորվել է Սիրիայի Հասաքե նահանգի արևմտյան հատվածում գտնվող ամերիկյան ռազմական բազան:
Հայտնել են նաև, որ հարձակումից հետո գլխավոր մուտքի մոտ ձեռնարկվել են խիստ անվտանգության միջոցառումներ:
Անի Վարդանյան