
Թերթի` Հայաստանի հանրապետական կուսակցությանը մոտ
կանգնած աղբյուրները տեղեկացրին, որ կուսակցության վերջին` Գործադիր մարմնի եւ Խորհրդի
նիստերից հետո Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանը նախատել է ՀՀԿ խորհրդի անդամ
Առաքել Մովսիսյանին` Շմայսին, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին «հայվան» ասելու եւ
հայհոյելու համար: Բայց նախատինքի խոսքերը շատ հակիրճ են եղել. «Առաքե՛լ, դա ի՞նչ պահվածք
է»: Շմայսը գլուխը կախել է ու լռել, ապա ավելացրել, թե «ախր շատ են համը հանում, պարո՛ն
նախագահ»: Ըստ լուրերի` Սերժ Սարգսյանն այլեւս չի լսել, քայլել է: Այսպիսով` Շմայսը
պատժված է. կուսակցության առաջնորդը բարկացել է նրա վրա: