Հովիկ Աբրահամյանը կառավարության իր անդրանիկ նիստը կանցկացնի PR էֆեկտներով. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում. «Վաղը Հովիկ Աբրահամյանը, որպես վարչապետ, առաջին անգամ կառավարության նիստ է վարելու: Եվ նա իր բարձրության վրա չէր գտնվի, եթե չհոգար, որ անդրանիկ նիստն անցնի PR էֆեկտներով: Այդ նպատակովկառավարության նիստի օրակարգ է ընդգրկվել անապահով ընտանիքներին մատակարարված գազի համար տրվող փոխհատուցման մասին կառավարության որոշման նախագիծը, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիա»ՓԲԸ-ին պետք է փոխանցվի 115.7մլն դրամ գումար՝ բնակիչների հոգսը թեթեւացնելու համար: Հանուն ճշմարտության նշենք, որ այս որոշման մասին առաջին անգամ խոսվել էր դեռ Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ, սակայն այն կյանքի կկոչվի արդեն Արգամիչի օրոք»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս