Armenian text to speach

ԱՄՆ-ը միջնորդների միջոցով Իրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու Իսրայելի մտադրությունը. WSJ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին խնդրել է Իրանին փոխանցել, որ Իսրայելը ձգտում է շուտափույթ դադարեցնել հակամարտությունը, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի թիրախներին, սակայն ձգտում է դադարեցնել պատերազմը։ Թեհրանը, գրում է թերթը, կանգնած է «վտանգավոր ընտրության» առաջ՝ կա՛մ հակահարված տալ ԱՄՆ-ին՝ նպաստելով պատերազմի ընդլայնմանը, կա՛մ վերադառնալ միջուկային բանակցություններին՝ հնարավոր զիջումներով։

Իսրայելի իշխանություններն ակնկալում են, որ Իրանը կհամաձայնի բանակցություններին և կդադարեցնի ուրանի հարստացումը։ Միաժամանակ, Թել Ավիվը պատրաստ է կրկին հարվածներ հասցնել, եթե Թեհրանը շարունակի աշխատել իր միջուկային ծրագրի վրա, պնդում է թերթը։




Լրահոս