Իրան-Իսրայել հակամարտության սրումը կարող է կործանարար լինել տարածաշրջանի համար և լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհում կայունության համար, ուստի անհրաժեշտ է կասեցնել իրադարձությունների նման զարգացումը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
«Այդ պատճառով մենք զսպվածության կոչ ենք անում: Մենք կոչ ենք անում դադարեցնել հարվածները: Կոչ ենք անում Իրանին չձեռնարկել որևէ միջոց, որը կարող է ավելի սրել իրավիճակը, որն արդեն ծայրահեղ վատթարացել է և կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, այդ թվում՝ Ֆրանսիայի և Եվրոպայի համար։
Ինչ վերաբերում է միջուկային ծրագրին, ապա այս խնդիրը հուսալի ռազմական լուծում չունի, և միայն բանակցությունները թույլ կտան խստորեն վերահսկել Իրանի միջուկային ծրագիրը», – ասել է Բարրոն լրագրողներին Բրյուսելում, որտեղ ընթանում է ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստը:























