«Հրապարակը» գրում է. «Մինչեւ պատգամավոր դառնալը բոլոր ԲՀԿ-ականները «հրաժարիմքների» դիմումներ են գրել, ու արդեն իսկ ԲՀԿ-ից դուրս եկած Դավիթ Քոչարյանը հիմա 2 օրինակից դիմում ունի, ու ինքն է որոշողը, թե որ դիմումն է ուժի մեջ:
ԲՀԿ-ում փորձում են կանխել վատ օրինակը, սակայն, մեր տեղեկություններով, եթե Ծառուկյանը չանի սպասված հայտարարությունը, վատ օրինակը դոմինոյի էֆեկտով կարող է տարածվել ԲՀԿ-ում: Այս օրերին Ծառուկյանը գրեթե ոչ մեկի հետ չի շփվում, բացի Վահե Հովհաննիսյանից եւ Աբրահամ Մանուկյանից. վերջինիս հետ ընդամենը կազմակերպչական հարցերով:
Ի դեպ, ապրիլի 29-ին տեղի կունենա սպասված հարսանիքը` Ներսիկ Նազարյանի եւ Աբրահամ Մանուկյանի երեխաների: Այն ոչ թե «Փարավոնում», այլ «Ֆլորենցիայում» են անելու, ներկա կլինի նաեւ Սերժ Սարգսյանը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում