ՀՀ նորանշանակ վարչապետն իր գործունեությունը սկսում է քաղաքական հայտարարություն անելով. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է իր գործունեությունը սկսել քաղաքական հայտարարություն անելով եւ առաջինն է անդրադարձել «հրաշալի քառյակին» ուղղված ՀԱԿ հայտարարությանը, թե հայտնի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա նախագահ նախագահի հրաժարականը։

Թե ինչու է Աբրահամյանը որոշել քառյակում ներկայացված քաղաքական ուժերի փոխարեն պատասխանել ՀԱԿ-ին՝ առաջին հայացքից անհասկանալի է: Առավել հետաքրքիր է, թե «հրաշալի քառյակի» ո՞ր ուժի փոխարեն է նա որոշել ՀԱԿ-ին պատասխան տալ՝ «Ժառանգությա՞ն», ՀՅԴ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի:

Նրա արած հայտարարության տեքստից ակնհայտ է, որ նա ավելի պատասխանում է ԲՀԿ-ի փոխարեն. «Եթե առանձին մարդկանց թվում է, որ ոչ ոք չի նկատում տողերի մեջ թաքցրած՝ սեփական ուժերից վեր ամբիցիաները, եւ որ իրենք կարող են ուրիշների ձեռքով իրենց համար կարկանդակներ հանել, ապա իսկապես սխալվում են»։
Եվ սա այն դեպքում, երբ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ պատասխան չունի, քանի որ քաղխորհրդի նիստ չի եղել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս