Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հիշիր Քեզ». նոր նախաձեռնություն՝ կանանց ինքնաճանաչման ու հոգևոր վերազարթոնքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հիշիր Քեզ» խորագրով նորաստեղծ նախաձեռնությունը մի տարածք է, որը հրավիրում է յուրաքանչյուր կնոջ կանգ առնել իր առօրյա փոթորիկների մեջ, շունչ քաշել ու լսել իրեն։ Նախաձեռնությունը մեկնարկել է իր առաջին՝ բացման միջոցառմամբ, որի ընթացքում հավաքվել էին տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կանայք ու աղջիկներ՝ կիսվելու, մտորելու և նորովի հիշելու իրենք իրենց՝ առանց աշխարհի բերած բեռների։
Նախաձեռնության հեղինակ Վիկտորիա Խաչատուրյանը նշում է.
«Այս գաղափարը երկար ժամանակ իմ ներսում էր ապրում՝ որպես կարիք՝ ուղղված ոչ միայն ինձ, այլև այն բոլոր կանանց և աղջիկներին ովքեր մոռացել են իրենց զգացմունքները, ներքին ձայնը, մանկական երազանքները։ Մենք սկսում ենք մի ուղի, որը նվիրված է ինքնաճանաչմանը, ինքնասիրուն ու ներքին խաղաղության վերագտնմանը»։
Միջոցառման ընթացքում մասնակիցները ոչ միայն լսեցին հոգեբանական մտքեր և ներշնչող խոսքեր, այլև ունեցան տարածք՝ միմյանց հետ անկեղծ երկխոսության, հոգևոր հանգստի ու վերաիմաստավորման համար։ Նախաձեռնությունն իր շուրջը ձևավորում է կանանց մի համայնք, որտեղ կարևոր են անկեղծությունը, փոխադարձ հարգանքն ու զարգանալու պատրաստակամությունը։
Նախաձեռնության իրականացումը հնարավոր դարձավ շնորհիվ մի շարք աջակիցների, ովքեր իրենց կարևոր մասնակցությամբ կանգնած էին գաղափարի կողքին։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում միջոցառման տարածքը տրամադրած Հոդված 3 ակումբին, միջոցառման հոգեբան՝ Սուսաննա Հակոբյանին, ում ներկայությունն ու խոսքը նշանակալից էին այս նախաձեռնության հաջող ընթացքի համար։

ինչպես նաև մեր հովանավորներին՝

Hovaz WINES
Gilberto Martínez Armenia
ivory_armenia
Locean Cosmetics Armenia
Dream Chocolate
4u.am
Tweemacrame
Checlair.yvn

Նրանք ոչ միայն աջակցեցին նախաձեռնությանը, այլև կիսվեցին իրենց նվերներով և ոգեշնչմամբ։
«Հիշիր Քեզ»-ը ունենալու է շարունակություն՝ դարձնելով այս հանդիպումները պարբերական, ու առաջիկայում կընդլայնվի՝ նոր թեմաներով, հյուրերով և ձևաչափերով։




Լրահոս