Armenian text to speach

ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովում արդեն շրջանառվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնելու օրենքի նախագիծ: Այս մասին օրերս ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել և հունիսի 21-ին լրանում է իր հանձնարարականի ժամկետը, ըստ որի՝ 1 ամսում կա՛մ պետք է ժողովրդին հասցված վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի։ Թե ինչ մեխանիզմով է ընկերությունը պետականացվելու, վարչապետը չպարզաբանեց։

ArmLur.am-ը վարչապետի մամուլի քարտուղարին հարց է ուղղել, թե ինչ փուլում է այս նախագիծը և քիչ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ֆեյսբուքյան ստատուսով հայտնեց․

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։

Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,-գրել էր Փաշինյանը։

Սոնա Գրիգորյան 

 




Լրահոս