Երևանում Kia-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի տեղով անցնող հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մшհացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Արցախի պողոտայում՝ «Անի» հանրախանութի դիմաց, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, հաղորդում է SHamshyan.com–ը։

Վարորդը փախուսի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ շտապօգնության ժամանումը՝ դեպքի վայրի հարևանությամբ գործող յուղման կետի և հանրախանութի աշխատակիցների հետ օգնություն է ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին հետիոտնը գիտակցության չգալով մահացել է:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:




Լրահոս