ԼՂՀ վարչապետը Մաքսային միությանն անդամագրվելու մասին. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում. ««Ժողովուրդ»-ը փորձեց Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանից պարզել՝ ՀՀ-ի անդամագրումը Մաքսային միությանն ինչ ազդեցություն կարող է ունալ ԼՂՀ տնտեսության վրա: Արա Հարությունյանի կարծիքով՝ «Անժխտելի է, որ առկա են թե՛ անորոշություններ ու ռիսկեր, թե՛ զարգացման նոր հնարավորություններ: Ոչ ոք միանշանակ չի կարող կանխատեսել բոլոր հետեւանքները, քանի որ ինտեգրման այդ ճանապարհը բազմաշերտ եւ համալիր գործընթաց է: Ընդհանուր առմամբ, արցախյան արտադրության ապրանքատեսակների արտահանման համար լուրջ հնարավորություններ են ստեղծվելու, քանի որ այս պահի դրությամբ դրանք արտահանվում են գլխավորապես դեպի ռուսական շուկա»: Ըստ վարչապետի՝ այն դրական ազդեցություն է ունենալու նաեւ ՄՄ տարածքից ներկրվող ապրանքատեսակների գների վրա. «Կարեւոր է նշել, որ առաջին անհրաժեշտության իրերի հիմնական մասը ներկրվում է ՄՄ շուկաներից, ինչը նշանակում է, որ դրանց գների նվազումը դրականորեն կանդրադառնա նաեւ բնակչության սոցիալական դրության վրա: Իսկ հիմնական բացասական հետեւանքը արտահայտվելու է այն ապրանքատեսակների գների աճով, որոնք ներկրվում են ՄՄ տարածքից դուրս գտնվող շուկաներից եւ արտահանվում են դեպի այնտեղ: Ակնհայտորեն, դրանց տեսակարար կշիռն ավելի փոքր է ՄՄ շուկաների հետ ապրանքաշրջանառության համեմատ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս