Ոսկեպարցիներն ահազանգում են. գյուղում նոր չափագրումներ են տեղի ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանն իր ֆբ-յան էջում գրառում է կատարել և նշել, որ ոսկեպարցիներն ահազանգում են:
Գրառման մեջ նշված է.

«ԽՍՀՄ բռնակցման տարիներին Վերին Ոսկեպարում ադրբեջանցիների բնակեցման և 90-ականներին ազատագրումից հետո նրանց տների ավերակներն ու գերեզմանները մնացել են։
ՀՀ իշխանությունը զավթած կոլաբորացյոնիտ սրիկայախմբի ղեկավարի անմիջական ցուցումով արդեն տևական ժամանակ է այդ ավերակներն ու գերեզմանները չափագրում, ճշգրտում, գույքագրում և քարտեզագրում են»։

Ըստ Ղազարյանի՝ նպատակը շատ  պարզ է. կատարվում է թշնամու հերթական պատվերը:

«Առաջիկայում հանձնելու է այդ «անկլավ» կոչվող, բայց կենսական կարևորություն ունեցող տարածքը։ Սա հերթական սրիկայությունն է, որ այս անհայրենիք թշվառախումբը անելու է’ «Կիրանց 2 օպերացիան»: Իսկ Վեհարանի ու Հոգևորականների վրա հարձակումը միտված է շեղելու հանրության ուշադրությունը՝ կենսական կարևորություն ունեցող դավաճանությունից»,- ասված է գրառման մեջ։

ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ Ոսկեպարում չափագրման աշխատանքներն իրականացնելու ընթացքում այցելել է գյուղ և ականատես եղել տեղի ունեցողին:

Նանիկ Աղասյան




Լրահոս