
Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Փաքփուրը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ ցանկացած նոր ագրեսիա կհանդիպի ավելի խիստ պատասխանի, քան երեկ Կատարում ամերիկյան Ալ-Ուդեիդ ռազմաբազայի դեմ իրականացված հրթիռային հարվածն էր:
«Հաղթանակի խոստում» ծածկանունով գործողության շրջանակներում ԻՀՊԿ-ն թիրախավորել էր Ալ-Ուդեիդ ռազմաբազան, որը համարվում է Արևմտյան Ասիայում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հիմնական կենտրոնը՝ «բաբախող սիրտը»:
«Այս կարևոր ռազմավարական նշանակության ամերիկյան թիրախը, որը պաշտպանված էր հատուկ և բազմաշերտ համակարգերով, վնասներ է կրել իրանական հրթիռային հարվածից», – նշել է գեներալ Փաքփուրը գործողությունից հետո տված ասուլիսի ժամանակ:
ԻՀՊԿ հրամանատարը զգուշացրել է. «Իրանի դեմ ցանկացած նոր ագրեսիա կհանդիպի ավելի ջախջախիչ պատասխանի, որը Վաշինգտոնին կստիպի ավելի խորը զղջալ Իսլամական Հանրապետության դեմ հարձակումներ գործելու համար և ագրեսորին կտա պատմական դաս»:
Անի Վարդանյան