ԲՀԿ-ի Հրազդանի գրասենյակը չի գործում. աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. « Մեր տեղեկություններով, Դավիթ Քոչարյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո Հրազդանի որոշ ԲՀԿ-ականներ կուսակցությունից հեռանալու ցանկություն են հայտնել։ Այս պահին անգամ ԲՀԿ-ի Հրազդանի գրասենյակը չի գործում։ ԲՀԿ կենտրոնական գրասենյակից հաստատեցին լուրը՝ նշելով. «Աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են»։ Պատճառների մասին հարցերին չպատասխանեցին։ Ամենայն հավանականությամբ, գրասենյակի աշխատանքները կվերականգնվեն 10-15 օր անց։ Սպասվում է նաև Հրազդանի գրասենյակի ղեկավար կազմի փոփոխություն։ Հրազդանի ԲՀԿ-ի գրասենյակի աշխատանքները այժմ համակարգում է Արայիկ Ալեքսանյանը. նա, սակայն, երեկ մեր հարցերին այդպես էլ չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ զբաղված է։

Հ.Գ. Ըստ Աժ կանոնակարգի, ապրիլի 28-ի քառօրյայում Աժ նախագահը պետք է ընթերցի պատգամավորի դիմումը։ Դրանից հետո, 15 օրյա ժամկետում, եթե դիմումը ետ չվերցվի. ապա պատգամավորի լիազորությունները կդադարեցվեն, քանի որ Դավիթ Քոչարյանն ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, ապա սպասվում է, որ Հրազդանում տեղի կուենան նոր ընտրություններ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս