Մանկահասակ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մալայանի հիվանդանոցի հարակից տարածքում տեղի է ունեցել վրաերթ․ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անչափահաս երեխայի։

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Բերման ենթարկվածներ չկան։




Լրահոս