
Լեռնային Ղարաբաղը գրեթե մեկ ամիս մնացել էր առանց նախագահի։ Արտերկրում գտնվող Բակո Սահակյանը, մեր տեղեկություններով, Ղարաբաղ է վերադարձել միայն երեկ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ից ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը գտնվում էր արտերկրում. սկզբում նա այցելել էր եվրոպական երկրներ՝ Գերմանիա և Շվեյցարիա, ապա՝ ԱՄՆ, որտեղ մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված ամենամյա հեռուստամարաթոնին, որտեղից էլ մեկնել է Լատինական Ամերիկայի երկրներ՝ Արգենտինա և Ուրուգվայ։ և փաստացի, Լեռնային Ղարաբաղը մեկ ամիս գոյատևում էր առանց Բակո Սահակյանի։