
Դոնի Ռոստովում բնակվող 20-ամյա Արամ Հայկյանը ենթարկվել է հարձ ակման: Հարձակումը, որի ընթացքում լսվել են ազգայնական բնույթի բղավոցներ, իրականացրել է 5 հոգուց բաղկացած մի խումբ: Նրանք զինված են եղել դանակներով:Նշենք, որ Հայկյանը ռուս ընկերոջ հետ զբոսնելիս է եղել: Հարձակվողները վերջինիս հեռացրել են ու սկսել են ծեծել ու դանակահարել Արամին: Նա գլխուղեղի եւ այլ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքը տեղի է քւնեցել դեկտեմբերի 3-ին: