Իրանցի ժողովուրդը, պաշտոնյաները և կրոնական գործիչները շաբաթ օրը Թեհրանում կմասնակցեն վերջերս Իսրայելի ագրեսիայի հետևանքով նահատակված բարձրաստիճան հրամանատարների ազգային հուղարկավորությանը:
Հիշեցնենեք, որ հունիսի 13-ին Իսայելը պատերազմական ագրեսիա սկսեց Իրանի դեմ: Իսրայելը հարվածներ հասցրեց Իրանի միջուկային, ռազմական և քաղաքացիական օբյեկտներին, որի հետևանքով նահատակվեցին ավելի քան 600 իրանցիներ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորական հրամանատարներ, միջուկային գիտնականներ և հասարակ քաղաքացիներ:
Զոհվածների թվում էին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, Իրանի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը, ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեհը և մի շարք իրանցի միջուկային գիտնականներ:
Իսրայելական ռեժիմի ագրեսիայի հետևանքով նահատակված
Իրանցի հրամանատարների ազգային հուղարկավորության արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը Թեհրանում՝ սկսած առավոտյան ժամը 8:00-ից, Թեհրանի համալսարանի գլխավոր դարպասից մինչև Ազադի հրապարակ, ժողովրդի և պաշտոնյաների զանգվածային մասնակցությամբ:
Անի Վարդանյան


























































































