Այսօր ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստ է հրավիրել, բայց քաղխորհրդի անդամներից թաքուն է պահում նիստի ժամը:
armlur.am-ի տեղեկություններով՝ քաղխորհրդի անդամներն անհամբեր սպասում են, թե երբ կզանգահարեն ու իրենց ժամ կասեն: Սակայն մինչ այժմ տեղեկություն չկա:
Ենթադրվում է, որ նիստը տեղի կունենա երեկոյան:
armlur-ը փորձեց ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանից պարզել նիստի ժամը, սակայն վերջինս համառորեն զանգերին չի պատասխանում: