
Այսօր վաղ առավոտից մեկնարկած խուզարկությունների արդյունքում «Սրբազան պայքարի» և ՀՅԴ աջակիցներ և անդամներ, 2 տասնյակից ավելի անձ բերման էր ենթարկվել։
Հարկ է նշել, որ այս պահին ձերբակալված են Բագրատ Սրբազանը,Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանը, Զոհվածի ծնող Արա Ռոստոմյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Բագրատ Սրբազանի համախոհ Մովսեսը, Գնդապետ Միհրան Մախսուդյանը, գործարար Տիգրան Գալստյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը։
ԱԱԾ-ն խուզարկել է նաև Վահե Հակոբյանի ու Էլիզաբեթ Պետրոսյանի տները, որից հետո կնոջը տեղափոխել են Քննչական բաժիններ։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին, բնակարանի խուզարկությունից հետո տեղափոխեցին քննչական կոմիտեի Աջափնյակի բաժին, այնտեղ է նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։ ԱԱԾ-ն նաև փորձում է մտնել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի տուն։
Բագրատ Սրբազանի փաստաբանը հայտնեց, որ վերջինիս կալանավորելու միջորդություն կներկայացվի դատարան:
Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալուց, չի ընդունում մեղադրանքը։
Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, հայտնել էր ՔԿ-ն և հրապարակել լուսանկարներ։
Այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 14 անձ:
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․